Բրազիլիայում վթարի պատճառով 6 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Բրազիլիայում էլեկտրացանցերի վթարը երեկ առանց էլեկտրամատակարարման է թողել 6 մլն մարդու երկրի 11 նահանգներում, հայտնում է РИА Новости-ն։
Երկրի էլեկտրական համակարգերի ազգային օպերատորի տվյալներով՝ վթարի պատճառը եղել է կարճ միացումը։ Մոտավորապես 1 ժամ անց անսարքությունները կարգավորվել են։
Հոսանքազրկված տարածքների թվում են եղել նաև 6 նահանգներ, որոնք այս ամառ պետք է ընդունեն ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը՝ Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Մինաս Ժերայս, Պարանա, Ռիու Գրանդի դու Սուլ և Մաթու Գրոսու։
Վերջերս Բրազիլիայի էներգետիկայի նախարար Էդիսոն Լոբանը վստահեցրել էր, որ աշխարհի առաջնության ընթացքում երկիրը չի զգա էլեկտրաէներգիայի պակաս։










