Օլանդի ընկերուհին նոր հայց է ներկայացրել Closer ամսագրի դեմ
Ֆրանսիայի դատախազությունն սկսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհի Ժյուլի Գայեի՝ Closer ամսագրի դեմ գործի քննությունը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Le Monde-ին:
Դերասանուհի Ժյուլի Գայեն դատարան է դիմել հունվարի 17-ին՝ ամսագրի էջերում հրատարակված՝ իր սեփական մեքենայի ղեկին արված լուսանկարների առիթով:
Closer ամսագրի մեղքն ապացուցելու դեպքում վերջինս ստիպված կլինի Գայեին 45.000 եվրո փոխհատուցոմ վճարել, իսկ լուսանկարների հեղինակին 1 տարվա ազատազրկում է սպառնում:
Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ մեքենան նեղ անձնական վայր է համարվում:










