Նորվեգիայի ջրերում սառած աղվես են հայտնաբերել

21:29 • 05.02.14

Նորվեգիայի ռադիոհեռարձակող ընկերությունը հաղորդել է, որ Նորվեգիայի ջրերում սառած աղվես են հայտնաբերել:


Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը՝ կենդանուն կիրակի հայտնաբերել է չմշկորդ Անիտա Հանսթեդը: Ըստ նրա՝ աղվեսն ընկել է բարակ սառցաշերտի տակ, որը փլուզվել է և նա չի կարողացել դուրս գալ ջրից:

 

Նման դեպք գրանցվել էր օրեր առաջ Շվեդիայում, երբ սաստիկ ցրտերի պատճառով աղվեսը սառել էր Սկանդինավյան ջրերում: