Սառած Սլովենիան՝ լուսանկարներով (տեսանյութ)

17:12 • 05.02.14

Երեք օր տևած ձնաբքից հետո փոքր ալպիական երկիրը՝ Սլովենիան, կաթվածահար է եղել ձյան և սառույցի պատճառով, գրում է Business Insider-ը:

 

Մոտ 50 000 տուն զրկվել է էլեկտրաէներգիայից. ծառերն ու էլեկտրասյուները ծռվել են 15 սանտիմետրանոց սառույցի տակ, երբ տատանվող ջերմաստիճանի պատճառով ձյունը հալել է և կրկին սառել:

 

Իշխանությունների գնահատականներով՝ վնասվել է Սլովենիայի անտառների կեսը՝ մոտ 1,2 միլիոն ակր:

 

Ամեն ինչ՝ սկսած գնացքներից մինչև բանկոմատներ, տեղում սառել է. պետությանը միլիոնավոր եվրոյի վնաս է պատճառվել:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են սառել ծառերը և ինչ վնաս է հասցվել ճանապարհներին:


Օդերևութաբանների համաձայն՝ դեռ ավելի վատ եղանակ է սպասվում երկրում, ինչից հետո սլովենացիները պետք է բախվեն սառույցի հալչելուց հետո ջրհեղեղի վտանգին:

RTX187YM

RTX187YC

frozen ice car slovenia

RTX186N3

slovenia

ice snow