Գեր բրիտանացիներին առողջ ապրելակերպը խրախուսող հաղորդագրություն կուղարկվի

00:50 • 05.02.14

Բրիտանիայի Սթոք-օն-Տրենտ քաղաքում բնակվող գեր բրիտանացիներին առողջ ապրելակերպին վերաբերող հաղորդագրություններ կուղարկվեն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով «Բի-բի-սի»-ին:


Ինչպես տեղեկացնում է այդ խնդրով զաբղվող խորհուրդը՝ ներկա պահին մոտ 70.000 մեծահասակ քաղաքաբնակներ տառապում են ճարպակալմամբ: Այդ պատճառով իշխանությունը որոշել է նման քաղաքացիներին նիհարելու կոչով հաղորդագրություններ ուղարկել:


«Հաճախակի օգտվեք աստիճաններից»,-ասվում է մի հաղորդագրության մեջ:

«Մրգեր և բանջարեղեն օգտագործեք»,- ասվում է հաջորդում:


Նախագծի արժեքը գնահատվում է 10.000 ֆունտ ստեռլինգ: Ծչագիրը կշարունակվի 10 շաբաթ, այդ ընթացքում հաղորդագրություն կստանա ծրագրին մասնակցել ցանկացող 500 գեր մարդ: