ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Գերհարդ Շրյոդերի հեռախոսը

11:25 • 05.02.14

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Այդ մասին վկայում են ԱՄՆ կառավարությունում անանուն աղբյուրներից և Էդվարդ Սնոուդենից լրտեսության մասին տեղեկություններ ստացած Süddeutsche Zeitung գերմանական թերթի հետաքննության արդյունքները:

 

Թերթի տեղեկություններով՝ Շրյոդերին գաղտնալսելու պատճառը կարող էր լինել Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի քննադատությունը: Ընդ որում՝ Ազգային անվտանգության գործակալությունը հավաքել է ոչ միայն մեթատվյալներ, այլև գրավոր և ձայնային տեղեկություններ: