Google-ը և Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել

19:07 • 05.02.14

Google ընկերությունը խոստացել է կարգավորել որոնման ծրագիրը, որպեսզի խուսափի Եվրահանձնաժողովի հակամոնոպոլային կարգավորիչներին մի քանի միլիարդ տուգանք վճարելուց: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Համաձայնությունն ավարտ կդնի ընկերության գործունեության եռամյա հետաքննությանը:

 

Ընկերությունը մեղադրվում էր որոնման արդյունքներում իր արտադրանքներին նախապատվություն տալու և մրցակիցներին անտեսելու համար: Պահանջների կատարմանն ուղղված 2 անհաջող փորձերից հետո ընկերությունը Եվրահանձնաժողովի հետ վերջապես հասել է համաձայնության:

 


 

Google-ը և Եվրահանձնաժողովը համաձայնության են եկել