Google-ի ղեկավարը 100 մլն դոլարի բոնուս կստանա
Google ընկերության ղեկավար Էրիկ Շմիդտը 100 մլն ԱՄՆ դոլար գումարի բաժնետոմսերի տեսքով բոնուս կստանա, որը սահմանափակ շրջանառության կլինի, հայտնում է Reuters-ը: Ավելի վաղ նման բոնուս Շմիդտը ստացել էր 2011-ին:
Հայտնի է դարձել, որ Google-ի թոփ մենեջերը տարեկան դրամական բոնուս կստանա, որը կկազմի 6 մլն ԱՄՆ դոլար: Միջոցները նրա հաշվին կփոխանցվեն հաջորդ շաբաթ:
Շմիդտն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թողել էր 2011-ին` զիջելով ընկերության համահիմնադիր Լարի Փեյջին: Շմիդտի աշխատավարձն այդ ժամանակից ի վեր 1 մլն դոլարից դարձել էր 1,25 մլն դոլար: Այնինչ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի աշխատավարձերը մնում են 1 մլն-ի մակարդակում:
Google-ի թոփ մենեջերների աշխատավարձը գրեթե անմիջական կապ ունի ընկերության բաժնետոմսերի դինամիկայի հետ:










