ԶԼՄ-ները բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգսին թիվ 1 գիտնական են ճանաչել
Նոբելյան դափնեկիր, բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգսը «Համաշխարհային վարկանիշ - 2013»-ի տվյալներով թիվ 1 գիտնական է ճանաչվել, տեղեկացնում է Взгляд-ը՝ հավելելով, որ վարկանիշը կազմել են 175 լրատվական գործակալության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Հիգսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1964թ. արած կանխագուշակման շնորհիվ՝ ենթադրելով, որ այսպես կոչված «Աստծո մասնիկը» կամ, ինչպես այն հաճախ անվանում են, Հիգսի բոզոնը գոյություն ունի։
2012թ. հուլիսին Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) գիտնականներին հաջողվել է հայտնաբերել Հիգսի կանխատեսած մասնիկը։ Դրա շնորհիվ Հիգսն ու բելգիացի ֆիզիկոս Ֆրանսուա Էնգլերը 2013-ին արժանացել են Նոբելյան մրցանակի։










