Ամերիկյան նյարդաբանների՝ հիշողության վերաբերյալ հետազոտությունը «կոտրում է սիրո ողջ ռոմանտիկան»
Չիկագոյի Հյուսիս-արևմտյան Ֆայնբերգի համալսարանի նյարդաբանների անցկացրած նոր հետազոտությունները բացահայտում են մարդկային հիշողության գաղտնիքները: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն:
Գիտնակններն հիշողությունն անվանել են «ժամանակի խորամանկ ճանապարհորդ»՝ երբ մարդիկ հիշում են անցյալում կատարված որևէ իրադարձություն, սակայն ուղեղը, փոխարինելով որոշ պատկերներ, առաջ է բերում հավելյալ դրվագներ:
Երբ ամուսնական զույգերը պատմում են, թե ինչպես են ծանոթացել, հաճախ նշում են, որ սիրահարվել են առաջին իսկ հայացքից, սակայն ըստ հետազոտության հեղինակների եզրակացության՝ լինելով սիրող ամուսին և կին, նրանք ժամանակակից կերպարը տեղափոխում են անցյալի հուշեր:
Այսպիսով հետազոտության առաջատար հեղինակը՝ Դոննա Ջո Բրիջը կոտրում է սիրո ողջ ռոմանտիկան: Ըստ նրա՝ մեր հիշողությունը տեսախցիկի նման չէ` այն ձայնագրում է հուշերը, սակայն մշտապես ուղղում է և ստեղծում ներկա իրավիճակին համապատասխան նոր պատմություն:
Բրիջի հավաստմամբ՝ հիշողությունների մշակումը տեղի է ունենում ուղեղի այն հատվածում, որի աշխատանքը նման է կինոմոնտաժային աշխատանքի:
Նյարդաբանության գիտափորձին մասնակցել են 17 մարդ, որոնք պետք է հիշեին տարբեր հավելվածներով 168 օբյեկտների տեղաբաշխումը համակարգչի էկրանին, որից հետո հավելվածը նորացրել են և պահանջել տեղավորել նախկին դիրքերում: Փորձը ձախողվել է:
«Այս հետազոտության արդյունքներն անհրաժեշտ է կիրառել դատարաններում՝ վկաների քննության ժամանակ: Ավելի հաճախ անգամ ճիշտն ասելու համար երդված վկաները, առանց նենգ մտադրությունների, սխալ տեղեկատվություն են հաղորդում, քանի որ ուղեղի համապատասխան հատվածն արդեն իսկ հասցրել է խմբագրել հիշողություններն իրենց կարծիքների համաձայն»,-նշել է Բրիջը:










