Մոսկվայում ադրբեջանցի «օրենքով գողի» են սպանել
Մոսկվայում սպանվել է ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Չըլդըրը Իլգարը, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը։
Ճանապարհին ոստիկանության աշխատակիցները կասկածելի ավտոմեքենա են հայտնաբերել, որի դուռը կոտրված է եղել։ Զննության արդյունքում մեքենայի սրահում հայտնաբերվել է քրեական հեղինակության արնաշաղախ մարմինն ու պարկուճներ։
Նախաքննության տեղեկություններով՝ տղամարդուն սպանել են խոշոր գողական հավաքի նախաշեմին։










