Կիևում հարձակվել են «ՈւԴԱՌ»-ի ակտիվիստի վրա և դանակի հարվածներ հասցրել

00:06 • 05.02.14

Անհայտ անձինք հարձակվել են «ՈւԴԱՌ» կուսակցության ակտիվիստի վրա և դանակի հարվածներ հասցրել նրան: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը:


«Երեկ ակտիվիստների մեծամասնությունը Դեսնյանսկի վարչական կառավարման կենտրոնից  վերադարձել է Մայդան, իսկ Ալբերտ Պադյուկովը երթուղայինով ուղևորվել է տուն: Երթուղայինից իջնելուն պես նրա վրա հարձակվել են անհայտ անձինք և դանակի երեք հարված հասցրել՝ սրտին և աղդրին: Նրան հաջողվել է մի կերպ տուն հասնել և դիմել շտապ օգնության»,- հայտնել է «ՈւԴԱՌ»-ի մայրաքաղաքային կազմակերպության ներկայացուցիչը:


Նա նշել է, որ ակտիվիստին վիրահատել են, և վերջինս գտնվում է «Շտապ օգնության» հիվանդանոցում: