Հռոմի պապի՝ Twitter-ի լատիներեն միկրոբլոգը 200 հազարից ավելի հետևորդ ունի
Հռոմի պապի @Pontifex_ln Twitter-ը, որը լատիներենով է, 200 հազարից ավելի հետևորդ է հավաքել: Իր հետևորդների թվով միկրոբլոգն առաջ է անցել Հռոմի պապի՝ գերմաներենով ու արաբերենով Twitter-յան էջերից, գրում է lenta.ru-ն:
Լատիներենով առաջին թվիթը հրապարակվել է 2013 թվականի մարտին՝ Հռոմի պապի՝ պաշտոնին անցնելուց մի քանի օր անց: Այդ ժամանակ բացվել են նաև անգլերենով, իսպաներենով, ֆրանսերենով, գերմաներենով, պորտուգալերենով, լեհերենով և արաբերենով էջերը:
Դրանցից ամենաշատ հետևորդն ունի @Pontifex_es իսպանալեզու էջը՝ 4,6 միլիոնից ավելի օգտատեր: Երկրորդ տեղում է անգլերենով հաշիվը՝ 3,5 միլիոնից ավելի օգտատեր:










