Լոնդոնյան մետրոյի գործադուլը կաթվածահար է արել երթևեկությունը (լուսանկարներ)
Լոնդոնի մետրոյի աշխատակիցների գործադուլը հանգեցրել է լուրջ տրանսպորտային խնդիրների:
Ինչպես հայտնում է News.mail.ru-ն՝ Բրիտանիայի մայրաքաղաքում առավոտյան պիկ ժամին փողոցներում խցանումներ են առաջացել այն պատճառով, որ լրացուցիչ ավտոբուսներ են դուրս բերվել փողոցներ, իսկ մարդկանց մեծամասնությունը որոշել է աշխատանքի գնալ մեքենաներով:
Արհմիություններ երկօրյա գործադուլ են սկսել՝ բողոքելով մետրոյի ադմինիստրացիայի որոշման դեմ, ըստ որի՝ նրանք մտադիր են փակել բոլոր տոմսարկղերը կայարաններում և տոմսերը վաճառել ավտոմատ սարքերի միջոցով: Սա կհանգեցնի 953 աշխատակիցների կրճատմանը:










