Օբամայի առողջապահական բարեփոխման հետևանքով 2 մլն մարդ գործազուրկ կդառնա. The Washinghton Times
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած առողջապահական բարեփոխումը, որը հայտնի է Obamacare անվանմամբ, մինչ 2017թ. գործազուրկ կդարձնի 2 մլն մարդու, գրում է Газета-ն՝ The Washinghton Times-ին հղումով։
Ըստ Միացյալ Նահանգների Կոնգրեսի բյուջետային կառավարման վարչության տված գնահատականի՝ նշված թիվն արդեն 2024թ. կաճի՝ հասնելով 2.5 մլն-ի։
Սա բացատրվում է նրանով, որ բարեփոխման իրականացումից հետո ցածր վարձատրվող աշխատողները կնախընտրեն կրճատել իրենց աշխատաժամերը, որպեսզի չկորցնեն դաշնային սուբսիդիաները, որոնք Obamacare-ը տրամադրում է բժշկական ապահովագրման ու առողջապահական այլ ծախսերի համար։
Արդյունքում այս տվյալները լուրջ քննարկումների առիթ են դարձել Վաշինգտոնում։ Մասնավորապես՝ հանրապետականները կարծում են, որ 2.5 մլն մարդու գործազուրկ դառնալը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության համար։










