«Պրավիյ սեկտոր» շարժման առաջնորդը չի բացառում Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը չի բացառում 2015 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը, գրում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:
«Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու շարժման ռազմավարությունն արտահերթ կամ հերթական նախագահական ընտրությունների դեպքում, Յարոշն ասել է. «Մենք չենք բացառում, որ «Պրավիյ սեկտորն» իր թեկնածուին կառաջադրի ընտրություններին: Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել»:
«Եթե խոսել ճիշտ դիրքերից, հնարավորություն միշտ կա: «Պրավիյ սեկտորը» մի քանի շաբաթվա ընթացքում դարձավ համաուկրաինական երևույթ: Դա Խարկովն է, Դնեպրոպետրովսկը, Դոնեցկը, Ղրիմը: Բացի այդ, նախագահական ընտրությունները կարող են հեղափոխական փոփոխությունների մեր գաղափարները բարձրացնել բավական բարձր մակարդակի», - նշել է նա:
Դմիտրի Յարոշը նաև պատմել է, որ «ընդդիմության հետ հարաբերություններ փաստացիորեն չկան», և ազգային դիմադրության առաջնորդին նա նույնպես չի տեսնում:










