Նախապատմական կենդանիները սատկել են հրաբխի պատճառով. հետազոտություն

09:43 • 05.02.14

Գիտնականները լուծել են քարացած բրածո կենդանիների հանելուկը, որոնց զգալի քանակություն էր հայտնաբերվել Չինաստանի հյուսիսում` համեմատաբար փոքր տարածքում, հայտնում է BBC-ն:

 

Nature Communications գիտական հանդեսում հրապարակված հետազոտության տվյալներով՝ նախապատմական ժամանակներում այս շրջանում հրաբխի զանգվածային ժայթքում է տեղի ունեցել:

 

Այդ աղետը նման է եղել այն հրաբխի ժայթքմանը, որը կործանել էր Պոմպեյ քաղաքի բնակիչներին: Սակայն սա տեղի է ունեցել անհամեմատ ավելի վաղ` 120 մլն տարի առաջ:

 

Նշված շրջանում անցկացված պեղումներով գիտնականները դինոզավրերի, նախապատմական կաթնասունների, թռչունների ու միջատների` լավ պահպանված մնացորդներ են հայտնաբերել:
 

Նախապատմական կենդանիները սատկել են հրաբխի պատճառով. հետազոտություն