Պուտինը հայտարարել է Սոչիում հատուկ ծառայությունների միջազգային շտաբ ստեղծելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Օլիմպիական խաղերի ընթացքում օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, որում ներառվելու են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, փետրվարի 5-ին նախագահը եղել է օլիմպիական ավանում՝ ռուսական դրոշի բարձրացման արարողությանը։
Պուտինի խոսքով՝ անվտանգության հարցերն այս խոշոր միջոցառման ընթացքում առաջնային են։ Նա հիշեցրել է 2013-ին Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունը և 2005-ին «Մեծ ությակի» գագաթնաժողովի ընթացքում Լոնդոնի ահաբեկչությունները։
ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ ռուս գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելու համար։
Խոսելով այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել Սոչիում, Պուտինը հայտարարել է, որ մտադիր է օտարերկրացի գործընկերների հետ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայի, Ուկրաինայի և Աֆղանստանի վերաբերյալ։










