Ռուսաստանն ազատ է արձակել երկու վրացի լրտեսի

15:53 • 05.02.14

Ռուսաստանն ազատ է արձակել Վրաստանի 2 քաղաքացիների, որոնք մեղադրվել էին լրտեսության համար։ Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, գրում է Lenta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ ազատվածներն արդեն վերադարձել են իրենց ընտանիքներ։ Խոսքը հանրապետության 2 քաղաքացիների մասին է, որոնք ձերբակալվել էին 2008թ. պատերազմից հետո։ Նրանց անուններն Աբաշիձեն չի նշել՝ պարզաբանելով, որ այդ մարդիկ դատապարտվել էին 8 և 9 տարվա ազատազրկման։

 

«Նույն մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալված են ևս մի քանի մեր քաղաքացիներ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, շատ կարևոր է նրանց ազատել որքան հնարավոր է շուտ»,- ասել է Աբաշիձեն։