Սաուդյան Արաբիայում լրագրողին դատապարտել են 12 տարվա ազատազրկման՝ պետությանը քննադատելու համար

11:10 • 05.02.14

Սաուդյան Արաբիայում լրագրողին դատապարտել են 12 տարվա ազատազրկման՝ «ղեկավարին չհնազանդվելու» և ահաբեկչության մասին երկիրը վարկաբեկող արտահայտությունների համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Star-ին:

 

Վայդի ալ Գազաուին մեղավոր է ճանաչվել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահին չհնազանդվելու, ապստամբության կոչերի, ինչպես նաև պետությանը վարկաբեկելու համար: Ինչպես նշում է հետաքննությունը, լրագրողը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ ահաբեկչությունը և «Ալ Կաիդան» սկիզբ են առել Սաուդյան Արաբիայում:

 

Վայդի ալ Գազաուին նաև մեղավոր է ճանաչվել «Սաուդյան Արաբիայի թշնամիների հետ կապերի և նրանցից կասկածելի գումարներ ստանալու համար»: Ինչպես ենթադրում են ԶԼՄ-ները, լրագրողին մեղադրել են 2009 թվականին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիից գումար ստանալու համար՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ժամանակ: