Շոտլանդիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները
Շոտլանդիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով թույլատրվում են միասեռ ամուսնությունները, հայտնում է HTB-ն:
Պատգամավորներից օրենքին կողմ է քվեարկել 105, դեմ՝ 18 հոգի:
Այս կերպ Շոտլանդիան դարձել է Միացյալ Թագավորության երրորդ մասը, որտեղ օրինականացվել է գեյ-ամուսնությունը: Ավելի վաղ դա արել էին Անգլիան և Ուելսը:
Իսկ ահա Հյուսիսային Իռլանդիան հայտարարել է, որ նման մտադրություն չկա:
Ներկա դրությամբ միասեռ հարաբերություններն օրինակացված են աշխարհի 15 երկրներում, ԱՄՆ-ի և Մեքսիկայի որոշ նահանգներում:










