ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) հրաժարականի մասին դիմում է ներկայացրել՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Վերջինս հայտարարեց, որ եթե հրաժարականի հրապարակումից հետո երեք օրվա ընթացքում նա հետ չի վերցնի դիմումը, ապա հրաժարականը համարվում է ընդունված:










