Ճապոնիայում մեկնարկել է ձնե ու սառցե քանդակների փառատոնը (լուսանկարներ)
Սապորոյում այսօր մեկնարկել է ձնե և սառցե քանդակների փառատոնը: Փառատոնի գլխավոր քանդակը նվիրված է Սոչիի Օլիմպիական խաղերի մեկնած ճապոնական թիմի անդամներին, գրում է ИТАР-ТАСС-ը: Քանդակը պատկերում է գեղասահորդների, չմշկասահորդների, հոկեյ խաղացողների և ցատկահարթակից թռչողների: Դրա հեղինակները ինքնապաշտպանության ցամաքային զորքերի զինվորներն են: Քանդակների ստեղծման համար նրանցից պահանջվել է մի ամբողջ ամիս:
Բացի այդ, Սապորոյի հրապարակում է հայտնվել սուլթան Աբդուլ Սամադի պալատը՝ անկախ Մալայզիայի խորհրդանիշը, ինչպես նաև հին հնդկական դամբարաններ Ագրայից: Ընդհանուր առմամբ, ներկայացված է 200-ից ավելի քանդակ:





















