Օլիմպիական կրակն այսօր կհասնի Սոչի

10:40 • 05.02.14

Օլիմպիական կրակն այսօր կհասնի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչի, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Օլիմպիական կրակի մրցավազքը մոտենում է ավարտին, մնացել է միայն մեկ քաղաք, որով կանցնի այն՝ խաղերի մայրաքաղաք Սոչին։


Կազմակերպիչների խոսքերով՝ մրցավազքի Սոչիի փուլը կդառնա ամենագունավորներից մեկը։

 

Այն Սոչիում կլինի 3 օր՝ փետրվարի 5-7-ը, դա բացարձակ ռեկորդ է՝ մեկ քաղաքում կրակի գտնվելու ժամկետի առումով։
Երթուղին քաղաքում կկազմի 44.3 կմ։

 

Եթե եղանակային պայմանները թույլ տան, ծովափի երկայնքով կանցնի զբոսանավը՝ օլիմպիական կրակով՝ սկուտերների ուղեկցությամբ։