Սիրիայում ևս 3 ադրբեջանցի մոջահեդ է սպանվել

13:23 • 05.02.14

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքում կռվող Ադրբեջանի ևս 3 քաղաքացի մոջահեդ է սպանվել։
 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, տեղեկությունը տարածել են մոջահեդների կայքերը։

 

Նրանք եղել են նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվող ահաբեկչական համարվող «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման կազմում և սպանվել են կառավարական ուժերի կողմից։


Նրանցից երկուսի անունը հայտնի չէ, միայն հաղորդվում է, որ նրանցից մեկի անունն Ուրֆան է։ Ուրֆանի եղբայրը սպանվել է Աֆղանստանում՝ մի քանի տարի առաջ։

 

Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այնտեղ՝ կռվելու տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում։ Սիրիայում շարունակվող պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի մոջահեդ։