Մոսկվան դեմ չէ Սիրիայի հարցով Թեհրանի, Անկարայի և Էր-Ռիադի հետ համագործակցելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ Իրանի, Սաուդիան Արաբիայի և Թուրքիայի՝ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավմանը, սակայն ցանկանում է ավելի շատ տեղեկություններ ստանալ գաղափարի հեղինակներից. Интерфакс գործակալությանն ասել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը։
«Մենք դեմ չենք այդ երկրներին միանալ, սակայն կցանկանայինք ավելի մանրամասն տեսնել, թե ինչ են մտածում գաղափարի հեղինակները, նախաձեռնողները։ Դա դեռ հստակ չէ։ Մենք պետք է ավելի հստակ տեսնենք, թե ինչ նկատի ունեն»,-ասել է աղբյուրը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է սիրիական ճգնաժամի լուծման նոր ձևաչափ՝ բանակցություններ՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Մյունխենում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում։










