Թաիլանդի ընտրողների մոտ մեկ քառորդը «բոլորին դեմ» է քվեարկել կամ փչացրել է քվեաթերթիկները

23:27 • 05.02.14

Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ ընտրողների մոտ 12%-ի քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել, իսկ ընտրողների 16,57%-ը «բոլորին դեմ» է քվեարկել: Այս նասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Ավելի վաղ նշվում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան միայն 3 շաբաթ անց, սակայն Թաիլանդում քաղաքական հակամարտության երկու կողմերն էլ հայտարարել էին, որ կիրակի օրը կայացածարտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են իրենց հաղթանակով:

 

Ընդանուր առմամբ քվեարկել են ընտրողների 46,79%-ը: 

 

Գործող վարչապետ՝ Յինգլակ Չինավատը շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և ժողովրդավարական ընտրություններում իրենց իրավունքների պաշտպանության համար: