Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ «բանանային բարիկադներ» կկանգնեցնեն
«Բորոծբա» ուկրաինական միավորումը Կիևում ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա կանցկացնի, գրում է lenta.ru-ն:
Փետրվարի 5-ին շարժման ակտիվիստները դեսպանատան շենքի մոտ բարիկադներ կկանգնեցնեն բանանի տուփերից:
«Ուկրաինան բանանային պետություն չէ: Մենք ինքներս կորոշենք մեր հայրենիքի ճակատագիրը, և թույլ չենք տա այն վերածել ռազմի դաշտի»,- ասված է հայտարարության մեջ՝ պարզաբանելով, որ «Ուկրաինային պատերազմի է ակնհայտորեն դրդում Միացյալ Նահանգների իմպերիալիստական քաղաքականությունը»:
Կիևի կենտրոնում մինչ այդ բարիկադներ էին կառուցում «Եվրամայդանի» ակտիվիստները։
Ինչ վերաբերում է «Բորոծբա»-ի ակտիվիստներին, նրանք Ուկրաինայում վերջին իրադարձություններին թերահավատորեն են վերաբերվել՝ դրանք համարելով «ոչ իրական հեղափոխություն, այլ ԶԼՄ-ների օգնությամբ արհեստականորեն փչված քաղտեխնոլոգիական կոնֆլիկտ»: Միավորման անդամները նաև բազմիցս անհանգստությունն են հայտնել բողոքի ակցիաներին «երկրում ֆաշիստական բռնապետություն ստեղծել ցանկացող նացիստների խմբավորումների» մասնակցության վերաբերյալ:










