ՄԱԿ-ը քննադատել է Վատիկանին մանկապիղծ քահանաներին թաքցնելու համար

17:28 • 05.02.14

ՄԱԿ-ը մեղադրել է Վատիկանին քահանաների կողմից երեխաների հանդեպ ոտնձգությունների փաստերի քողարկումը խրախուսող քաղաքականություն վարելու համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հարցով հանձնաժողովի հաղորդագրությունում։

 

Ինչպես փոխանցում է «Интерфакс»-ը, հաղորդագրությունում նշվում է, որ Վատիկանը պետք է անհապաղ հեռացնի բոլոր այն քահանաներին, որոնք կապ ունեն կամ մեղադրվում են երեխաների հանդեպ սեռական բռնության համար։

 

Բացի այդ, հանձնաժողովը տեղեկություններ է պահանջել այն մարդկանց վերաբերյալ, որոնք մինչ օրս թաքցրել են իրենց մասնակցությունը տվյալ հանցագործություններին։

 

2013թ. դեկտեմբերին Վատիկանն արդեն մերժել է նման տեղեկատվության տրամադրումը։ Վատիկանում նշել են, որ հոգևորականների մասին տվյալները հաղորդվում են միայն արտասահմանյան պետությունների կողմից քրեական գործ հարուցելու դեպքում։