Վիետնամում լուսնային օրացույցով Ամանորի օրերին 250 մարդ է զոհվել

14:07 • 05.02.14

Վիետնամում լուսնային օրացույցով Ամանորի տոնակատարության ընթացքում ավտովթարների զոհ է դարձել առնվազն 250 մարդ, հայտնում է РИА Новости-ն։

 

Հունվարի 28-ից փետրվարի 4-ը երկրում տեղի է ունեցել 530 վթար, որի հետևանքով 250 մարդ զոհվել է, մոտ 560-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

 

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ավտովթարների և դրանց հետևանքով զոհերի թիվը կրճատվել է գրեթե 1/3-ով։