Aston Martin-ն ավելի քան 17.500 ավտոմեքենա է հետ կանչում

10:15 • 06.02.14

Բրիտանական Aston Martin ավտոընկերությունն ամբողջ աշխարհից հետ է կանչում 17.500 ավտոմեքենա, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Automotive News պարբերականին։

 

Պատճառն արագացման ոտնակի անորակ ամրացումն է։ Արտադրողը նշել է, որ հենց այդ մասնիկը պատվիրվել է Չինաստանում։ Այժմ այդ մասերի ամբողջ արտադրությունը կիրականացվի Անգլիայում։

 

Հետ կկանչվեն DB9, DBS, V8 Vantage, V12 Vantage, Rapide, Rapide S և Virage մոդելները։ Բոլոր ավտոմեքենաներն արտադրվել են 2007-2013թթ. ընթացքում։ ԱՄՆ-ից հետ կկանչվի 5.000 ավտոմեքենա։
 

Aston Martin-ն ավելի քան 17.500 ավտոմեքենա է հետ կանչում