Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել` նախագահին վիրավորելու պատճառաբանությամբ

14:04 • 06.02.14

Վերջերս ազատ արձակված ընդդիմադիր ակտիվիստ Ռասուլ Մուրսալովը դարձյալ ձերբակալվել է, տեղեկացնում է haqiin.az-ը։

 

Իր հերթական ձերբակալության մասին Ռասուլ Մուրսալովը հեռախոսով հաղորդել է ընկերոջը՝ Բահրուզ Հասանովին։

 

Նրա խոսքով՝ ոստիկաններն իրեն բռնել են հենց փողոցում։ Իր ձերբակալության պատճառների մասին հարցին ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ նա վիրավորել է պետականությանն ու նախագահին։