Ֆրանսիայում փլուզվել է Carrefour հանրախանութի տանիքը (տեսանյութ)
Ֆրանսիական Լենգոստյեր բնակավայրում՝ Նիսից ոչ հեռու, փլուզվել է Carrefour հանրախանութի տանիքը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Փլուզման մակերեսը 200 քառակուսի մետր է: Նախնական տեղեկություններով՝ տուժել է առնվազն երկու մարդ. երեքին փնտրում են փլատակների տակ:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները, աշխատակազմն ու այցելուները տարհանվել են:
Պատահարի պատճառները դեռ պարզ չեն:
Ֆրանսիայի այդ շրջանում արդեն մի քանի օր է անբարենպաստ եղանակ է, տեղումներն ուղեկցվում են ուժգին քամիներով:










