Եվրախորհրդարանը որոշում է կայացրել Ուկրաինայի հարցով և ԵՄ-ին կոչ է արել պատժել ակտիվիստների հանդեպ բռնություն կիրառողներին
Եվրախորհրդարանը որոշում է կայացրել, որով կոչ է արել Եվրամիությանը և անդամն երկրներին պատժամիջոցներ իրականացնել Մայդանի ակտիվիստների դեմ բռնություն կիրառողների դեմ:
Ինչպես հաղորդում է УНИАН-ը՝ այս մասին ասվում է Ստրասբուրգում կայացած նիստին Եվրախորհրդարանի ընդունած որոշման մեջ: Քննարկումները Ուկրաինային վերաբերող հարցերի շուրջ տեղի են ունեցել չորեքշաբթի:
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ ինստիտուտներին և անդամ երկրներին անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, ինչպիսիք են՝ դիվանագիտական ճնշումը, գործուղումների, ակտիվների ու անշարժ գույքի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը ուկրաինացի այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր պատասխանատու են ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև ակտիվիստների մահվան համար:
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին դադարեցնել օգտագործել «Բերկուտի» աշխատակիցներին և այլ հատուկ ջոկատայիններին՝ մարդկանց կտտանքների ենթարկելու և առևանգելու համար:










