3 մլն տարի առաջ գլոբալ տաքացման պատճառ են հանդիսացել անտառային հրդեհները
Յեյլի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացման պատճառը 3 մլն տարի առաջ հանդիսացել է անտառային հրդեհները:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ այս եզրահանգմանը կլիմայգետները եկել են՝ հաշվարկելով տրոպոսֆերային ազոտի (ներքնոլորտային ազոտ), աերոզոլային մասնիկների և մեթանի կոնցենտրացիան նեոգենային ժամանակաշրջանում: Պարզվել է, որ դրանց պարունակությունը մթնոլորտում երեք անգամ գերազանցել է նախաարդյունաբերական դարաշրջանի նմանօրինակ ցուցանիշները:
Հավելյալ հետազոտություններ անցկացնելով՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն ժամանակ տեղի ունեցած գլոբալ տաքացման պատճառը, ամենայն հավանականությամբ, անտառային հրդեհներ են եղել:
Մասնավորապես, անտառային հրդեհները միակ բացատրությունն են 3 մլն տարի առաջ ածխաթթու գազի՝ մթնոլորտ արտանետման համար:










