Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է Google Glass-ի փորձարկումը
Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքներից մեկում սկսել են փորձարկել Google Glass «խելացի» ակնոցների մի քանի նմուշ, ինչի մասին տեղեկացնում է Газета-ն՝ Venture Beat-ին հղումով։
Նյու Յորքի իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը նշել է, որ ներկայում ոստիկանները փորձում են պարզել, թե արդյոք այդ ակնոցները կարող են որևէ օգուտ տալ իրենց աշխատանքում։
Google-ի մամուլի քարտուղարը նշել է, որ իրենց կորպորացիան չի համագործակցում իրավապահների հետ և որ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքն ակնոցները ստացել է Google Glass Explorer ծրագրի միջոցով։
Հիշեցնենք, որ իրենցից կրելի համակարգիչներ ներկայացնող ակնոցներն արտադրվել են սահմանափակ խմբաքանակով՝ 1.000 օրինակով, որոնց մեծ մասը հանձնվել է ինժեներներին, բլոգերներին, որպեսզի նրանք փորձարկեն նորույթը։










