Իտալացիները Սիցիլիայի ափերի մոտ փրկել են 1.100-ից ավելի ապօրինի ներգաղթյալների
Իտալիայի ծովագնացները Սիցիլիայի ափերի մոտ փրկել են 1.100-ից ավելի ապօրինի ներգաղթյալների, որոնք շարժվում էին Ապենինյան թերակղզի՝ ինը մեծ լաստանավերով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գործողությանը մասնակցել է առափնյա անվտանգության մի քանի ուղղաթիռ և չորս ռազմանավ: Իտալիայում գործող կանոնների համաձայն՝ ներգաղթյալներին կտեղավորեն հատուկ ճամբարներում, որտեղ նրանք կսպասեն իրենց ապաստան տալու դիմումների պատասխանին:
Թե որ երկրներից են ժամանել ներգաղթյալները, չի հաղորդվում: Ամենից հաճախ ծովային ճանապարհով Իտալիա են ուղղվում սիրիացիները, էրիտրեացիները և Կենտրոնական Աֆրիկայի պետությունների քաղաքացիները:










