Եվրամայդանի նորապսակները (լուսանկարներ)
Կիևի քաղաքապետարանում ամուսնացել է Եվրամայդանի երկու ակտիվիստ: Երիտասարդները ծանոթացել են Կիևում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, սիրահարվել են և որոշել ամրապնդել իրենց հարաբերությունները, գրում է korrespondent.net-ը:
21-ամյա Բոգդանը կիևցի է՝ Մայդանի ակտիվիստներից, նրա 25-ամյա հարսնացու Յուլյան եկել է Ռովնո քաղաքից՝ որպես կամավոր:
Աղջիկն արարողությանը եկել է սպիտակ զգեստով, որն իր համար սոցցանցերի միջոցով գտել են ընկերուհիները: Իսկ ամուսինը եղել է կամուֆլյաժով, ինչպես և պետք է լինի մարտիկը: Սիրահարներն անցել են վահաններով և մահակներով մարդկանց շարքերի միջով, ինչից հետո նրանց ամուսնացրել է քահանան:
Նորապսակների խոսքերով՝ Կիևի քաղաքապետարանում արարողությունը կազմակերպել են Մայդանից իրենց բազմաթիվ ընկերները, որոնք գիտեին հարսանիքի մասին:




















