ՌԴ-ն և Չինաստանը կաջակցեն միջազգային անվտանգության ամրապնդմանը

22:15 • 06.02.14

Ռուսաստանն ու Չինաստանը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները միջազգային անվտանգության ապահովման համար, ինչպես արդեն արվել է Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Ռուսաստանն ու Չինաստանը շատ բան են արել, որպեսզի Սիրիայի հակամարտության հարցը բերեն խաղաղ կարգավորման ասպարեզ։ Բացի այդ, միջոցառումներ են ձեռնարկվել նաև քիմիական զենքի լիկվիդացման համար»,-  հայտնել է ՌԴ նախագահը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ համատեղ տեսաժողովի ժամանակ:


Պուտինն ընդգծել է, որ երկու երկրների նավաստիների ուսերին մեծ առաքելություն է դրված քիմիական զենքի լիկվիդացման շուրջ պայմանավորվածությունների իրականացման գործում, քանի որ նրանք են պատասխանատու զինամթերք տեղափոխող նավերի պահպանման համար:


«Հետագայում մենք մտադիր են ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոցառում միջազգային անվտանգության հաստատման համար»,- հավելել է ՌԴ առաջնորդը: