Վրաերթի են ենթարկվել 17-ամյա աղջիկ և 4-ամյա տղա

12:50 • 06.02.14

«Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 5-ին՝ ժամը 00.10-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, փետրվարի 4-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց` ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին:
Կատարվում է քննություն: