Samsung-ի ղեկավարի եղբայրը տարվել է ընտանեկան ժառանգությունից 850 մլն դոլարի պահանջով դատը

10:42 • 06.02.14

Samsung Electronics ընկերության նախագահ Լի Կուն-Հիի ավագ եղբայրը տանուլ է տվել դատական հայցը, որով 850 մլն ԱՄՆ դոլար էր պահանջում ընտանեկան կարողությունից:

 

Լիի ընտանիքի անդամները նրան մեղադրել էին 1987-ին իրենց հոր` Samsung-ի հիմնադրի մահից հետո ընկերության բաժնետոմսերը թաքցնելու համար և պահանջել էին իրենց բաժինը:

 

Ընտանիքի կոլեկտիվ հայցը կազմել էր 4.1 տրլն վոն: Լիի եղբոր` Լի Մին-Հիի բաժինը կազմում էր առանձին 940 մլրդ վոն (850 մլն դոլար):

 

Դատարանը պարզել էր, որ իսկապես բաժնետոմսերի մի մասը պատկանում է նախագահի եղբորը, սակայն միևնույն ժամանակ դրանք պահանջելու 10-ամյա ժամկետը սպառված է ճանաչվել:

Լի Մին-Հիի իրավաբանն ասել է, որ իր հաճախորդը հնարավոր է բողոքարկի վճիռը:

 

Հիերը Հարավային Կորեայի ամենահարուստ մարդիկ են: Forbes-ի գնահատականով՝ հիմնադրի կարողությունը կազմում էր 10.8 մլրդ ԱՄՆ դոլար:
 

Samsung-ի ղեկավարի եղբայրը տարվել է ընտանեկան ժառանգությունից 850 մլն դոլարի պահանջով դատը