Սիրիացի հաքերները հարձակում են գործել Facebook-ի վրա

10:02 • 06.02.14

«Սիրիական էլեկտրոնային բանակ» հաքերական խումբը, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, հայտարարել է, թե կարողացել է հաքերական ներխուժում իրականացնել ամերիկյան Facebook-ի դոմեն, հայտնում է Russia Today-ը:

 

Դա տեղի է ունեցել այդ սոցկայքի տասնամյակի նշման շրջանում: Հաքերներն առաջին անգամ հայտնել են, թե վերահսկում են Facebook.com-ն առավոտյան կողմ: WHOIS-ում դոմենի գրանցումը ցույց է տվել, որ Facebook-ի էլեկտրոնային հասցեն իսկապես փոխարինվել է սիրիական gmail հասցեով:

 

ՍԷԲ-ը պնդել է, թե կարողացել է փոխել Facebook-ի սերվերները, սակայն ստիպված է եղել թողնել դա, քանի որ չափազանց շատ ժամանակ է խլում: Նշված հարձակումը չի ազդել Facebook-ի աշխատանքի վրա:

 

ՍԷԲ-ի հայտարարությունից կես ժամ անց դոմենի անունը վերադարձել է domain@fb.com-ին:
 

View image on Twitter

Սիրիացի հաքերները հարձակում են գործել Facebook-ի վրա