Սմարթֆոններից՝ մարդկանց կախվածության վերահսկելու նոր ճանապարհ

21:42 • 06.02.14

Flurry ընկերության կողմից անցկացվող հետազոտությունների համաձայն՝ ժամանակակից մարդն իր սմարթֆոնի վրա օրական ծախսում է 2,5 ժամ, սակայն ճիշտ է այն, թե ոչ, գործնականորեն վերահսկել անհնար է: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Բոննի համալսարանի գիտնականները փորձել են պարզել թե որքանով են մարդիկ կախված բջջային հեռախոսներից և սովորաբար ինչ նպատակներով են օգտագործում:

Ալեքսանդր Մարկովիցի գլխավորած հոգեբանների և համակարգչային մասնագետների թիմը վեց շաբաթվա ընթացքում ուսումնասիրել է սմարթֆոն օգտագործող 50 մարդու: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ մասնակիցների մեկ քառորդը օրական մոտ 2 ժամ է զբաղվել  սմարթֆոնով. հաղորդագրություններ են գրել, շփվել են սոցիալական կայքերում, խաղեր են խաղացել:

Այժմ գիտնականները ցանկանում են ընդլայնել հետազոտությունները՝ հնարավորություն տալով փորձի մասնակիցներին ինքնուրույն հավաքել տվյալ վիճակագրությունը, որի նպատակով Android OS-ի համար ստեղծել են Menthal անվճար հավելվածը, որը կհսկի ողջ գործընթացը: Ամբողջ տեղեկատվությունը մասնագետներին կփոխանցվի անանուն: Menthal հնարավոր կլինի անվճար ներբեռնել նաև Google play-ից:

Հավելվածի ստեղծողներից՝ պրոֆեսոր Թոմաս Շլեպֆերը պարզաբանել է, որ կախված նրանից, թե որքան ժամանակ են մարդիկ տրամադրում սմարթֆոններին՝ GPS-մոդեմի միջոցով կարելի է եզրակացնել, թե ինչ տրամադրության մեջ են գտնվում: Պրոֆեսորի կարծիքով դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ ավելի քիչ զանգեր կկատարեն և կարճատև շփում կունենան: Այս փաստերի հիման վրա, իրենց իսկ ցանկության դեպքում, հոգեբանները կօգնեն նրանց :
 

Սմարթֆոններից՝ մարդկանց կախվածության վերահսկելու նոր ճանապարհ