Սոչիում գտնվող ամերիկացի մարզիկները չեն կարողանում ԱՄՆ-ից յոգուրտ ստանալ՝ ռուսական կողմի պատճառով

09:37 • 06.02.14

Ռուսական կառավարությունը, հավանաբար, արգելափակել է Սոչիում գտնվող ամերիկացի մարզիկների համար նախատեսված յոգուրտի չափաբաժինը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Առաջացած դժվարությունների հետ կապված՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում մի շարք քաղաքական գործիչներ իրենց վրդովմունքն են արտահայտել առ այն, որ ամերիկացի մարզիկները կարող են զրկվել սպիտակուցներով հարուստ սննդից, որն իրենց մարզական ռեժիմի մասն է կազմում:

 

Ռուսական կողմի կարծիքով՝ ամերիկյան արտադրության յոգուրտը չի կարող մտնել Ռուսաստան, քանի որ ամերիկացիները չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր: Սակայն ամերիկացիները համոզված են, որ ռուսների պահանջած վկայականը ստանալն անհնար է:

 

Իրավիճակը հարթելու համար ռուս դեսպանին ԱՄՆ սենատորից շտապ նամակ է ուղարկվել՝ խնդրելով օգնություն ցույց տալ: Ամերիկացիները հույս ունեն ստանալ հատուկ թույլտվություն:

 

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Եվգենի Խորիշկոյի խոսքով՝ ոչ մի հատուկ պայմաններ յոգուրտի չափաքանակի համար չեն լինելու:

 

«Դուք (ամերիկացիներդ) պետք է հետևեք կանոններին»,- ասել է Խորիշկոն: