Սիրիայում գործող իսլամիստական խմբավորումները զինադադար են կնքել
Սիրիայում կռվող իսլամիստական խմբավորումները զինադադար են կնքել։ Մարտերը դադարեցնելու շուրջ պայմանավորվել են «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորումից ջիհադի կողմնակիցներն ու ծայրահեղ իսլամիստները «Սուկուր աշ Շամ» խմբից, գրում է Russia Today-ը։
Այդ մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների հարցով դիտորդական խորհուրդը։
«Պայմանագրում կոչ է արվում անհապաղ դադարեցնել կողմերի միջև մարտերն ու ցանկացած հարձակում միմյանց վրա»,- նշվում է խորհրդի հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, «Սիրիացի հեղափոխականների ճակատից» իսլամիստ գրոհայինների մեկ այլ խմբավորում հայտարարել է, որ կշարունակի գործողությունները։










