Ճապոնացի գիտնականները 50 աստիճան ցրտի պայմաններում մնացել են տայգայում՝ քաղաքակրթությունից կտրված

18:22 • 06.02.14

Ճապոնացի գիտնականները մնացել են Յակուտիայի տայգայում, որը մոտակա բնակավայրից գտնվում է 100 կմ հեռավորության վրա, հայտնում է РИА-Новости-ն՝ հավելելով, որ տայգայում օդի ջերմաստիճանը 50 աստիճանից ցածր է։

 

Լրատվական գործակալությունը նշում է, որ գիտնականները Land Cruiser մեքենայով են, որն ունի ճապոնական համարանիշներ։
 

Հայտնի է, որ նրանք ճանապարհ են ընկել հետազոտություններ անցկացնելու համար, սակայն ճանապարհին մեքենան փչացել է։ Արբանյակային հեռախոսի միջոցով նրանք տեղեկացրել են փրկարարներին, որ մեքենան անսարք վիճակում է և որ դրա վառելիքը վերջանում է։

Ներկայում փրկարարները որոշում են, թե ինչպես կարճ ժամկետում կարող են հասնել գիտնականներին օգնության։