Twitter-ի բաժնետոմսերն ավելի քան 17%-ի անկում են գրանցել
Twitter սոցցանցի բաժնետոմսերն ավելի քան 17%-ի անկում են գրանցել եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո, գրում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով:
Դրանք արդեն վաճառվում են 54,59 դոլարով և նվազել են 11,37 դոլարով կամ 17,2% տոկոսով:
Եռամսյակային հաշվետվությունից պարզ է դառնում, որ սոցցանցի օգտատերերի թիվն ավելացել է ընդամենը 9 մլն-ով, նրանցից 1 մլն-ը՝ ԱՄՆ-ից:
Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Twitter-ը 511 մլն դոլարի կորուստ է գրանցել:










