Մոտ 3.000 ցուցարարներ մոտենում են Ուկրաինայի ռադայի շենքին. ИТАР-ТАСС
Ուկրաինայում մոտ 3.000 ցուցարարներ մոտենում են խորհրդարանի շենքին։ Ակցիայի մասնակիցներից շատերը զինված են մահակներով, փայտերով և բահերով, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալության թղթակիցը Կիևից։
Ցուցարարների առջևից ընթանում է բեռնատար, որի վրա տեղակայված են ռադիոսարքավորումներ, որով հեռարձակվում են ակցայի մասնակիցների պահանջները։ Երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների մի շարք պատգամավորներ։
Ավելի վաղ կազմակերպիչները հաղորդել էին, որ երթի նպատակը Գերագույն ռադայի մոտ պիկետ կազմակերպելն է՝ Սահմանադրությունը փոխելու պահանջով։
Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են իրավապահ մարմինների շուրջ 2.000 աշխատակիցներ։










