Խոշոր դեղատների ցանցն ԱՄՆ-ում դադարեցրել է ծխախոտի վաճառքը

00:02 • 06.02.14

ԱՄՆ-ի խոշոր դեղատնային ցանցերից մեկը՝ CVS Caremark-ը, հրաժարվել է ծխախոտի վաճառքից: Այս նասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:

 

Դեղատների ցանցի գործադիր տնօրենի խոսքով՝ հոկտեմբեր ամսին արդեն դեղատների ցուցափեղկերին ոչ մի տեսակի ծխախոտային արտադրանք չի լինի, քանի որ ծխախոտը ոչ մի կապ չունի մարդու առողջության պահպանման հետ:

 

CVS Caremark-ի ղեկավարությունը խոստովանել է, որ ծխախոտի վաճառքի դադարեցման արդյունքում ընկերությունը տարեկան 2 մլրդ ամերիկյան դոլար կկորցնի:

 

ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեղատների ցանցի՝ ծխախոտի արտադրանքի վաճառքից հրաժարվելու փաստը պետք է դրական ազդեցություն ունենա բնակչության առողջության վրա: