YouTube-ը գլխավորել է Google-ի թոփ-մենեջեր Սյուզան Վոժիցկին

13:31 • 06.02.14

YouTube տեսածառայությունը գլխավորել է Google կորպորացիայի թոփ-մենեջեր Սյուզան Վոժիցկին:

 

«Ուրախ եմ միանալ YouTube-ին՝ հիանալի թիմ, հիանալի հանրույթ և ոգեշնչող հեղինակներ: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու ավելի շատ տեսանյութեր դիտել աշխատանքի ժամանակ»,- գրել է Վոժիցկին Twitter-ում:

 

YouTube-ում նոր նշանակման մասին լուրերը հայտնվել են նախօրեին: Մինչ նշանակումը Վոժիցկին զբաղեցնում էր գովազդի և կոմերցիոն հարցերով Google-ի ավագ փոխնախագահի պաշտոնը: YouTube-ում նա կփոխարինի Սալար Կամանգարին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով TechCrunch-ին:


«Ինչպես և Սալարը, Սյուզանն անհնարինի հանդեպ առողջ արհամարհանք ունի»,- հայտարարել է Google-ի տնօրեն Լարի Փեյջը և խոստացել, որ Վոժիցկին կկարողանա բարելավել YouTube-ն այնպես, որ մարդկանց դա դուր գա:

YouTube-ը գլխավորել է Google-ի թոփ-մենեջեր Սյուզան Վոժիցկին